Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ուժի մեջ է մնում ծառայողական մեքենաները կրճատելու որոշումը, և այն համայնքապետերը, որոնք չգնան այդ ճանապարհով, սուբվենցիոն ծրագրերի սահմանափակումներ կլինեն։
«Ուղերձները պետք է հստակ տալ, մասնավորապես ծառայողական ավտոմեքենաների գծով այն որոշումը, որ մենք կայացրել ենք, շարունակում է մնալ ուժի մեջ։ Եւ սկզբունքը, որ ես առաջադրել եմ, բոլոր համայնքներում պետք է կիրառվի առանց բացառության: Իհարկե, այն համայնքները, որտեղ չեն ուզենա այդ սկզբունքը կիրառել, համապատասխան հետևանքներ կլինեն, այսինքն՝ ծրագրերի և այլ ծրագրերի սահմանափակումներ կլինեն: Այդ պարագայում թող համայնքների ղեկավարները իրենց համայնքների բնակիչների հետ պարզաբանեն հարցը՝ ո՞րն է ավելի մեծ և կարևոր առաջնահերթություն: Ես հույս ունեմ և համոզված եմ, որ առնվազն համայնքների ղեկավարների մեծամասնությունը ճիշտ ճանապարհով կգնա, և շնորհակալ կլինեմ դրա համար»: