Քաղաքական

«Ոնց որ մարդկանց ներվայնացնենք անընդհատ. ու ոչ միայն՝ մարդկանց». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունը Լոռում, մասնավորապես, Ալավերդում ջրհեղեղից տուժած քաղաքացիներին պատրաստվում է փոխհատուցում տալ։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց, որ քաղաքացիները հաճախ ոչ թե հաշվեհամարն են ուղարկում, այլ՝ քարտի համարը։ Վարչապետը ԿԲ նախագահից հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ քարտի համարով նույնականացնել մարդուն։ Ի պատասխան, Մարտին Գալստյանն ասաց, թե հնարավոր է, բայց՝ պետք է մեկ քայլ ավել արվի։ Վարչապետը նշեց, որ հնարավոր է փոխանցումն անել և հաշվեհամարին, և քարտի համարին։

«Որոշումներ կայացնելիս, չեմ հասկանում, ի՞նչ է մեզ տենց առաջնորդում։ Չէ, որ չէ՝ պետք է հաշվեհամար տալ։ Հաշվեհամարը չեղավ, չենք տա։ Գնա, դիմում գրի, հերթ կանգնի, պտտվի, արի Երևան, հետ գնա Ալավերդի, ճանապարհին մի հատ էլ Սևանի միասնական սոցիալական ծառայություն մտնես, Իջևանում՝ զինկոմիսարիատ, Բերդում՝ ոստիկանության բաժին, Նոյեմբերյանում՝ դատախազություն։ Չեմ հասկանում՝ ինչու ենք այս որոշումները սենց կայացնում։ Ոնց որ մարդկանց ներվայնացնենք անընդհատ, և, ինչպես տեսնում եք, ոչ միայն՝ մարդկանց»։

Նա նշեց, որ սյուրռեալիստական ֆիլմի սյուժե է այս ամենը հիշեցնում. «Կաֆկայի «Դղյակն» է, լրիվ գրել է մարդը, դրել մեր սեղանին, ոնց որ առավոտ գանք, կարդանք, թե ինչ պետք է անենք այդ օրը, ոնց պետք է գործենք»։