Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բանակը պետք է վերափոխվի ոչ միայն կառուցվածքային, այլև ֆունկցիոնալ առումով՝ համապատասխանեցվելով երկրի քաղաքական և ռազմավարական նպատակներին։
«Բանակը պետք է տեղավորվի մեր քաղաքական և ռազմավարական ընկալումների շրջանակում՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը և խաղաղության օրակարգի տրամաբանությունը։ Մենք հստակ նշել ենք, որ Հայաստանի բանակի հիմնական առաքելությունը մեր երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պաշտպանությունն է, ինչպես նաև հարակից անվտանգության խնդիրների հասցեագրումը», –ընդգծել է Փաշինյանը։
Նա նշել է, որ կառավարությունը պատրաստ է շարունակել անվտանգային իրավիճակի վերաբերյալ քննարկումները՝ հիմնվելով ռազմավարական փոփոխությունների և տարածաշրջանային իրադրության համապարփակ գնահատման վրա։