Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սուբվենցիոն ծրագրերին մասնակցել կարող են նաև «բարերար գործարարները»։ Ըստ վարչապետի, նրանք կարող են ֆինանսական աջակցություն ցուցաբերել համայնքներին կամ եռակողմ սուբվենցիոն ծրագրեր իրականացնել։
«Պետք է այն ուղղությամբ տանենք, որ անհատական միջոցներն ուղղվեն երկրի, համայնքի զարգացմանը․ այդ բարեգործության տրամաբանությունից պետք է դուրս գալ»,- ասել է նա։
Վարչապետը շեշտել է, որ պետք է դադարի բարեգործության անվան տակ Հայաստան «second hand» ապրանքների ներկրումը. «Անթույլատրելի է դա, ուղիղ հակասում այն տրամաբանությանը և գաղափարախոսությանը որը մենք իրագործում ենք, և ես էլի ասում եմ, որ դեմ եմ բոլոր նման դեպքերում որևէ կարգի օգնություն, աջակցություն ստանալուն, նույնիսկ, եթե եկել, Հայաստանի մաքսատանը կանգնած է»,- ասել է նա՝ հավելելով, որ դրանք կարելի է ուղղել այլ երկրներ, որոնք ունեն նման կարիք։