Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ կադրային փոփոխությունները բնական և անհրաժեշտ գործընթաց են․
«Իմ նշանակումից հետո նախարարի բոլոր տեղակալներն ազատվել են պաշտոններից։ Նորմալ է, որ փոփոխություններ պետք է տեղի ունենան, և դրանք այժմ ընթացքի մեջ են։ Նախարարի իրավունքն է որոշել՝ աշխատել կամ չաշխատել որևէ տեղակալի հետ»,- ասել է նա։
Գալյանը չի մեկնաբանել կադրային փոփոխությունների պատճառները՝ նշելով, որ դրանք հարցեր են, որ պատճառաբանություն չեն ենթադրում. «Օրենքի վրա հիմնված որոշումներ եմ կայացնում, օրենքը թույլատրում է, որ նման որոշումներ կայացնեմ»։
Ըստ նրա՝ խնդիրը կամայականությունը չէ, այլ՝ օրենքի բովանդակությունն ու պաշտոնի էությունը։