Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» մասին լրագրողի դիտարկմանը, թե Բաքվից և Անկարայից անընդհատ այս խոսույթը հնչում է, պարզաբանեց, որ կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնար է։
«Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել և մեկնաբանել այն տերմինը, որի մասին հարց եք տալիս։ Չի լինելու, նման բան ուղղակի չի լինելու»,- ասաց նա։
Գրիգորյանը հավելեց, որ Հայաստանը շարունակաբար կրկնում է, որ ցանկանում է և պատրաստ է ապաշրջափակման՝ շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո։