Քաղաքական

«Սահմանազատման հանձնաժողովների հանդիպման օրը դեռ որոշված չէ». Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ դեռ չեն պայմանավորվել սահմանազատման հարցերի մշտական հանձնաժողովի հաջորդ հանդիպման օրվա շուրջ։ Սակայն, ըստ նրա, հանդիպումը  կկայանա մոտ ժամանակներում.

«Կանոնակարգի քննարկման և հաստատման փուլում արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ կանոնակարգը ուժի մեջ մտնելուց հետո մենք պետք է հանդիպենք և շարունակենք աշխատանքները», – ասել է նա։

Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զինուժին դուրս գալ առաջարկվե՞լ է, թե՞ չէ. հարցին ի պատասխան Գրիգորյանն ասել է, որ սահմանազատման վերաբերյալ ունեն հստակ պայմանավորվածություն՝ հանդիպումների արդյունքները միշտ հրապարակվում են մամուլի հաղորդագրություններով, որոնցով առավելագույն մանրամասներ են հայտնում։ Սակայն կա նաև պայմանավորվածություն, որ, հաղորդագրություններից բացի, այլ կերպ չեն մեկնաբանելու. 

«Կողմերը մինչ օրս պահպանել են, և մամլո հաղորդագրություններից դուրս որևէ մեկնաբանություն չեմ տալու»։