Քաղաքական

ԼՂ նախկին ղեկավարների գործն ուղարկվել է դատարան

Ադրբեջանի դատարան է ուղարկվել Բաքվում կալանքի տակ գտնվող ԼՂ նախկի ռազմաքաղական ղեկավարության դեմ հարուցված քրեական գործը. այս մասին հայտնել է Ադրբեջանի դատախազությանը։

Նշվում է, որ նրանք մեղադրվում են 2548 դրվագով իբր ծանր հանցագործություններ կատարելու մեջ։ Քրեական գործով անցնում է 15 մեղադրյալ։

«Ադրբեջանի դատախազությունը համագործակցության է հրավիրում Հայաստանի համապատասխան մարմիններին՝ նշված դրվագներով կասկածյալների, ինչպես նաև բազմաթիվ անձանց որպես վկա գտնելու հիմքով»,- ասվում է նրանց հաղորդագրության մեջ։