ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը բովանդակային առումով ավարտել է իր աշխատանքը։ Նա ընդգծել է, որ զեկույցը կներկայացվի ժամանակին. «Օրենք չի խախտվել, չի խախտվելու, զեկույցը երբ կներկայացվի լիագումար նիստում, հանձնաժողովի աշխատանքները կհամարվեն ավարտված։ Քանի դեռ ես ելույթ չեմ ունեցել, աշխատանքը չի ավարտվել»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ, կանոնակարգի համաձայն, հանձնաժողովի աշխատանքների ժամկետը կավարտվի ութերորդ գումարման ԱԺ լիագումար նիստերի ավարտին։
Նա նաև նշել է, որ հանձնաժողովն այժմ գտնվում է փորձաքննությունների փուլում, և քանի որ գործի մաս է կազմում գաղտնիությունը, հանրային շահարկումները բացառելու համար ճշտված չի լինի, թե երկուշաբթի ով կլսի նիստը։
Քոչարյանն ավելացրել է, որ պատերազմի հետ կապված հազարավոր քրեական գործեր են հարուցվել, և ինքը պատրաստվում է դրանք ներկայացնել ԱԺ նիստում՝ հանձնաժողովի զեկույցը ներկայացնելու ժամանակ։