Քաղաքական

Մերժվեց Աշոտյանի՝ նաև Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու միջնորդությունը

Մերժվեց Աշոտյանի՝ նաև Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու միջնորդությունը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր դատական նիստում հայտարարել է, որ իրենց պաշտպանական կողմը ներկայացնելու է քաղաքական գործունեության հետ կապված միջնորդություններ․ «Ամեն նիստին գալու, այստեղ ներկայացնելու ենք քաղաքական գործունեության հետ կապված միջնորդություն, որ դատարանն իր քննության և որոշումների արդյունքում իր տեսակետը ներկայացնի ու փարատի այն կասկածները, թե ամբողջ երկու տարվա ընթացքում իմ նկատմամբ իրականացված գործողությունները 100՞, թե՞ 70%–ով են քաղաքական հետապնդում»,- նշել է նա։

Աշոտյանի փաստաբանները միջնորդել են, որ ՀՀԿ փոխնախագահին թույլատրվի տնային կալանքի մեջ գտնվելով՝ հանդիպել ԳՄ անդամներին, այդ թվում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Մեղադրող դատախազ Արման Նշանյանը հայտարարել է, որ միջնորդությունը պետք է մերժվի։ 

Աշոտյանն արձագանքել է, որ իրեն արդեն թույլատրվել է հանդիպել պատգամավորների հետ. «Էն մի խմբակցությունը՝ ամենամեծը, մեր տանը որևէ տեղ չունի, և ո՛չ իրենք ինձ այցելելու ցանկություն ունեն, ո՛չ էլ ես՝ հյուրընկալելու։ Այսինքն՝ Դուք թույլատրել եք 105 հոգու հետ հանդիպել, 69-ը, մի քանի հոգի կուսակցությունից դուրս եկածները ցանկալի չեն ու չեն գալու, այսինքն, 70 հոգու քվոտա ունեմ՝ չգրված քվոտա։ Ունեմ որոշակի հնարավորություն՝ լրացնելու։ Դրա փոխարեն ուզում եմ 12 հոգու հետ շփվել»,- ասաց նա։ 

Նիստը նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց մերժել միջնորդությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական