ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչ է որոշվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին քաղաքական ժողովում։
Նա հայտնել է, որ «կուսակցությունն իր համար պետք է սահմանի բարեվարքության ավելի բարձր ստանդարտներ», որոնք կհաստատվեն կուսակցության 7-րդ հերթական համաժողովում. «Առաջիկայում և հետագայում կուսակցությունը չպետք է զարգանա որպես պետական պաշտոնյաների կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների կուսակցություն, այլ պետք է հանրության ավելի լայն շերտեր ներգրավի այն մարդկանցից, որոնք չեն հանդիսանում պաշտոնյաներ»: