Քաղաքական

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը մեծ սխալ է․ Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության կասեցումը մեծ սխալ է, Երևանը միշտ մեծ օգնություն է ստացել Մոսկվայից և կազմակերպության անդամներից։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Նիկոլայ Բորդյուժան, որը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2003-2016 թվականներին։

«Ես կարծում եմ, որ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կամ դուրս գալ դրանից, նրանք որոշում են, թե ինչպիսի անվտանգության համակարգ է լինելու Հայաստանում, դա բարձրագույն քաղաքական ղեկավարությունն է, եթե մտածեն որ նրանց համար ավելի հարմար կլինի վարել սեփական անվտանգության քաղաքականությունը, ապա դա նրանց իրավունքն է: Բայց կարծում եմ, որ սա վիթխարի սխալ է՝ հիմնված առաջին հերթին բացարձակապես ոչ հավաստի տվյալների վրա»,- կարծում է Բորդյուժան։

«Եվ երբ Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունն ասում է, որ իրենք ոչ մի օգնություն չեն ստացել Ռուսաստանից, որ ՀԱՊԿ-ից օգնություն չի եղել, դա բացարձակապես ճիշտ չէ»,- ասել է նա։