Մենք այլևս չպիտի մտածենք հնարավոր և անհնարի մասին, այլ անհրաժեշտության, նշեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ զրույցում։
«Մենք պետք է այլևս մատների արանքով չնայենք, պետք է վստահությունը մինչև վերջ հասցնենք, և՛ մենք վստահ լինենք, և՛ մարդիկ։ Մենք երկու անգամ որոշակի բացթողումների պատճառով չենք կարողացել վերջնարդյունքն արձանագրել։ Հիմա ավելի լավ է որոշակի ժամանակի մեջ կարողանալ տեղավորվել, մեր խնդիրները կարողանալ լուծել։
Այն օրը, երբ մենք դուրս գանք հրապարակ, դա լինելու է շարունակական և վերջնական»,- ասաց նա։