Դեկտեմբերի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեռնոգորիայի Հին մայրաքաղաք Ցետինյեում, Կառավարության տանը ներկա գտնվեց Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի և տիկին Միլենա Միլատովիչի կողմից տրված ամանորյա հանդիսավոր ընթրիքին՝ Չեռնոգորիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համար: ՀՀ դեսպանի և նախագահ Միլատովիչի միջև տեղի ունեցավ կարճատև զրույց:
Այդ մասին հայտնում են Պրահայում Հայաստանի դեսպանությունից։