Քաղաքական

Ֆեյսբուքում 1 ժամ իմ գրառման տակի 2500 մեկնաբանություններն էի կարդում, կպատասխանեմ դրանց․ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ քաղաքացիները շարունակում են վարչապետի նախաձեռնած «գնդակահարության պատ»-ի տակ գրառումներ և «մեղադրանքներ» թողնել:

Վարչապետն անդրադառնալով դրանց՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«2 հազար 500 մեկնաբանություն՝ գնդակահարության պատի տակ

Մի քիչ էլ գեղագիտություն ավելացնեմ.

«Կանցնեն շատ տարիներ, եւ գնդապետ Աուրելիանո Բուենդիան, գնդակահարության պատի տակ կանգնած, կմտաբերի հեռավոր այն իրիկունը, երբ հայրն իրեն սառույց տեսնելու տարավ»։

Գաբրիել Գարսիա Մարկես, «100 տարվա մենություն»

Ովքեր չեն կարդացել, թող կարդան»:

Նիկոլ Փաշինյանը գրառմանը կից տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ բարձրացվող հարցերն ընդգրկում են լայն շրջանակ և նշել, որ բոլորը կարդալու է:

Մանրամասն՝ տեսանյութում: