Էլեկտրասյուներ եւ էլեկտրաէներգիա, ջրախողովակներ, մայթեր եւ ասֆալտապատում: Խնդիրները հասցեագրվել եւ սպասում են իրենց լուծումներին: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները եռօրյա այցով եղել են Լուռու մարզում, հայտնում են ԱԺ-ից։
Պատգամավորները հանդիպել եւ զրուցել են Դսեղ, Օձուն, Ջրաշեն, Շիրակամուտ եւ Մեծ Պառնի գյուղերի, Ալավերդի քաղաքի բնակիչների հետ: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում նրանք հանդիպել են սոցիալապես անապահով ընտանիքների հետ՝ փորձելով տեղում լուծել որոշակի խնդիրներ:
Մանրամասները՝ տեսանյութում: