Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Ջերմորեն շնորհավորում եմ Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Հայաստանը ակնկալում է ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը և զարգացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում: Մաղթում ենք նրան հաջողություն այս կարևոր դերում»,- գրել է նա: