Քաղաքական

«Քիչ է մնում Իջևանից փայտի վառարան ուզենք». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարել է, թե կառավարական կեցավայրի տները չեն տաքանում. «Ձմեռը գալիս է, և այնտեղ ապրողները սառչում են։ Քիչ է մնում՝ Իջևանից փայտի վառարան ուզենք, խողովակն էլ պատուհանից հանենք։ Բայց սա չի պրոբլեմը։ Գազը, մեկ է, վառվում է, ջեռուցման համար բյուջեով նախատեսված գազը վառվում է, բայց տունը չի տաքանում»,- պատմել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ստիպված տաքացուցիչ են միացնում. «Եվ ո՞վ է վճարում՝ պետբյուջեն։ Անկեղծ ասեմ՝ անձնական բյուջեն չի էլ կարող վճարել։ Եղավ անարդյունավետ»։

Վարչապետը հայտարարել է, որ տարիներով եթե ետ գնան, կպարզեն, թե որքան միջոցներ են ծախսվում դրա վրա։

Նիկոլ Փաշինյանը նաև պատմել է, որ կառավարական շենքերի սրահներներում, որտեղ օրերով մարդ չի մտնում, ջահերը լրիվ միացրած են. «Դա, գիտե՞ք, ինչից է, որովհետև միացնող-անջատողն ասում է՝ պետական փող է, էլի, ո՞վ է սրա տերը»։