Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում կանխատեսել է, որ ամանորին ընդառաջ «շտապ օգնության» մեքենաների «կալոնաները» դեպի թաղամասեր են գնալու։
Խոսելով քաղաքացիների՝ ծախսելու սովորույթների մասին, ասել է. «Հյո՞ւր եք հրավիրել, հարսանիք ու ծնո՞ւնդ եք անում, եկեք գնանք, տեսնենք, թե ինչքան արդյունավետ եք ծախսում՝ հարսանիք անելիս, ընկերոջը հյուր հրավիրելիս։ Ինչքան դուք եք արդյունավետ ծախսում, ճիշտ այդքան՝ կառավարությունը։ Ամեն հյուր հրավիրելիս՝ մեծ քանակի ուտելիք է թափվում։ Դեպք է լինում, որ չեք ուզում թափել, ուտում եք ու թունավորվում: Էսա Նոր տարի է գալիս, հիմա կսկսեն «շտապ օգնություն»-ների «կալոնաները» դեպի թաղամասեր սլանալ, կասեն՝ յոթ օրվա բուդը կերանք, մտածում էինք՝ էս տարի չենք թունավորվի, բայց, թարս է, էս տարի էլ թունավորվեցինք»,- կատակել է նա։