Քաղաքական

«Ոչ մեկն իր ընտանիքի համար ավելի շատ չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն»․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով «պետբյուջեն ընտանեկան բյուջե է» հայտնի թեզին, նշել է, որ պատրաստ է բոլորին ապացուցել դա․

«Չկա մեկն, ով մարտահրավեր կնետի այս շեշտադրմանը․ ես կապացուցեմ, որ իր ընտանեկան բյուջեի մաս է։ Կապ ունի, որովհետև այդ 2 ճանապարհով գնում ես, կոշիկդ ինչքան է մաշում։ Եվ դու ինչքան հաճախականությամբ ես ստիպված առնել կամ չառնել կոշիկ, մեքենայի անվադող, ինչքան հաճախ ես ստիպված փոսերով ճանապարհ օգտագործելու պարագայում մեքենադ նորոգել»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ կապ չունի՝ արհեստավորի մոտ է քաղաքացին նորոգում մեքենան, թե անձամբ. «Քանի որ ինչ-որ մաս պետք է ձեռք բերես, որը գին ունի»։

Փաշինյանի խոսքով՝ սա շատ կարևոր գիտակցում է, որը պետք է կրկնել առանց հոգնելու. «Ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետական բյուջեն»։

Ըստ նրա, բացառություն կարող է լինել մի քանի մարդ, որոնց թիվը կարելի է ձեռքի մատքերի վրա հաշվել։