Քաղաքական

Շիրակի մարզպետն ազատման դիմում է ներկայացրել

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատանքից ազատման դիմում է գրել. այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետը շնորհակալություն հայտնեց Մուրադյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթեց՝ հետագա համագործակցության հույսով և հեռանկարով։

Անդրադառնալով Գյումրիում փրայմերիզի արդյունքներին՝ Նիկոլ Փաշինյանն այն հաջողված համարեց և նշեց, որ մյուս համայնքներում ևս, անհրաժեշտության դեպքում, կկիրառեն այս մեթոդը։

«Վաղը նախնական քվեարկության արդյունքներով Գյումրիի քաղաքապետի ժ/պ կնշանակեմ»,- ասաց Փաշինյանը: