Քաղաքական

Հայկական կողմը դրական է գնահատել ՌԴ ջանքերը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Մոսկվայում ընթացող ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը դրական է գնահատում ԱՊՀ ներուժի մեծացմանն ուղղված ռուսական կողմի կառուցողական ջանքերը․

«Կայուն տարածաշրջանային տնտեսական զարգացումն անհնար է առանց անհրաժեշտ ժամանակակից ենթակառուցվածքային ցանցի և անխափան լոգիստիկայի կազմակերպման: Այս համատեքստում կարևոր է «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությունը, որն ուղղված է տրանսպորտային և կապի ենթակառուցվածքների տարածաշրջանային համակարգի ստեղծմանը»,- ասել է նա: