Քաղաքական

«Սարիկ Մինասյանը երբեք ԼՀԿ անդամ չի եղել». Մարուքյան

«Սարիկ Մինասյանը երբեք ԼՀԿ անդամ չի եղել». Մարուքյան

Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը երբեք «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ չի եղել, այլ ԼՀԿ ռեյտինգային ցուցակով ընտրվել է պատգամավոր. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը՝ հերքելով տեղեկությունները, թե Մինասյանը ԼՀԿ-ից է եղել։

Մարուքյանը նշեց, որ Սարիկ Մինասյանի հետ որևէ համագործակցություն չկա։

Հարցին՝ ինչ պլաններ կան Գյումրիի քաղաքապետի նոր ընտրությունների առնչությամբ, Մարուքյանն ասաց, որ չեղած բանի մասին որոշում չունեն. «Ընտրություն կնշանակվի, կքննարկենք»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին անցկացվեցին նախնական ընտրություններ՝ փրայմըրիզ։ Քվեաթերթիկների ամփոփման արդյունքում Սարիկ Մինասյանը դարձավ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական