Քաղաքական

Հակոբ Ասլանյանը կասեցնում է ՔՊ խմբակցությանն իր անդամակցությունը

ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է ՔՊ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։

«Մեկ ամսով կասեցնում եմ իմ մասնակցությունը ՔՊ խմբակցությանը»,- Radar Armenia-ին հայտնեց նա՝ որոշումը պատճառաբանելով Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներով։ Ըստ նրա՝ այդ մեկ ամիսը անհրաժեշտ է, որ քննվի Աղազարյանի հետ կապված միջադեպը. «Հետո որոշում կկայացնեմ խմբակցությունից դուրս գալ-չգալու, մանդատը վայր դնել-չդնելու վերաբերյալ»,- ասել է նա։

Հայկ Մագոյան