Քաղաքական

«No comment». Հակոբ Ասլանյանը՝ խմբակցությունից հեռացվելու մասին

«No comment». Հակոբ Ասլանյանը՝ խմբակցությունից հեռացվելու մասին

Պատգամավոր Հակոբ Ասլանյանը չի մեկնաբանել խմբակցությունից իրեն հեռացնելու որոշումը։

«No comment, ասացի՝ no comment, ի՞նչ եք ուզում, նորից կրկնե՞մ, ասացի՝ no comment»,- ասել է նա։ 

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր լրագրողներին հայտնել էր, որ Ասլանյանը հեռացվել է խմբակցությունից՝ կուսակցության և խմբակցության կարգերը խախտելու պատճառով։ 

Ասլանյանն այսօր ավելի վաղ հայտարարել էր ՔՊ-ի հետ համագործակցությունը 1 ամսով դադարեցնելու մասին՝ որոշումը պատճառաբանելով Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական