Քաղաքական

«Քաղաքական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում». Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը արձագանքել է Հակոբ Ասլանյանի՝ խմբակցությանն անդամակցության կասեցման որոշմանը.

«Այսպես կոչված «անձնականը» մի պահ կողքի դնելով, հետաքրքիր է Հակոբ Ասլանյանը խմբակցության, նախաձեռնողի և այլ փակ նիստերից մի կոնկրետ լրագրողի համակարգված ձևով տեղեկատվության, այդ թվում պետական գաղտնիք պարունակող, արտահոսքեր կազմակերպելը սեփական թիմի նկատմամբ դավաճանություն չի համարու՞մ։ Իսկ կարո՞ղ է մի նման համակարգած մեխանիզմի մաս էլ հենց ինքն է կազմում։

Ի դեպ, քանի որ այս թեման շատ է շահարկվում, ուզում եմ տեղեկացնել, որ Հովիկ Աղազարյանը կուսակցությունից իր հեռացման հարցը քննարկելիս ոչ միայն չի հերքել արտահոսքերի այդ համակարգված մեխանիզմի գոյությունը, այլև դրանում որևէ «խնդիր չի տեսել»։

Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։