ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը Radar Armenia-ի հետ զրույցում հայտնել է, որ իր փաստաբանը դիմել է դատախազություն։
«Իմ խնդրանքով փաստաբանս դիմել է դատախազություն, որպեսզի իրավական գործընթաց սկսեն, թե ինչպես են հակակոռուպցիոն կոմիտեից անձնական տվյալներս հայտնվել այլ անձանց մոտ»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ երեկ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։
Հայկ Մագոյան