Քաղաքական

Աղազարյանին առնչվող հրապարակումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե

«ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու«. այս մասին Radar Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ ՔՊ-ն Հովիկ Ազարյանին հեռացրել էր կուսակցությունից պատճառաբանելով, որ պատգամավորը պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքեր է կատարել։

Հայկ Մագոյան