Քաղաքական

Հայաստան է ժամանել ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը

Հայաստանում դեկտեմբերի 9-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որի շրջանակում Հայաստան է ժամանել նաև ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը: Նախքան նիստի մեկնարկը՝ ԵԽԽՎ գլխավորի քարտուղարին և նիստի նախագահող՝ Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Պաբլո Իսպային ընդունել է ՀՀ ԱԺ նախագահը՝ քննարկելով ՀՀ ԱԺ-ում անցկացվելիք նիստի կազմակերպչական հարցերը:

Նիստի մասնակիցներին նախ հեռավար կարգով ողջունել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը, որից հետո բացման խոսքով հանդես է եկել նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: