ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, թե տնտեսության մասին ինչ իրենք խոսում էին նոյեմբերի սկզբին, իշխանությունները հասկացան ամսվա վերցին. «Հաշվարկները, որոնք դրվել էին բյուջեի հիմքում, անտրամաբանական են: 10%-ով կրճատեցին կանխատեսումները, որոնք էլի սուտ են, էլի իրատեսական չեն»,- ասել է Խաչատրյանը։
Նրա խոսքով, պետական պարտքի մակարդակը հասել է «աստղաբաշխական ծավալների»։ Անդրադառնալով իշխանություններին պնդումներին, թե պետական պարտքն այնուամենայնիվ, կառավարելի է, Խաչատրյանը հակադարձել է. «Բարձր խոլեստերինն էլ, գիտեք, մահացու դոզան եթե չի անցնում, պացիենտը ապրում է, բայց մահանալու հավանականությունը շատ մեծանում է: Հիմա իրենք ասում են՝ դեռ սաղ ենք։ Կրկնում եմ՝ իրենք միայն պարտքի սպասարկմանն ավելի շատ փող են տալիս, քան առողջապահության նախարարությանը, արդարադատության նախարարությանը, ԱԳՆ-ին»։