Քաղաքական

Միրզոյանը հանդիպում է ունեցել արքեպիսկոպոս Գալագերի հետ

Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների ​​քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ:  Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վատիկանի միջև փոխգործակցության հարցեր։ 

Արարատ Միրզոյանը և Պոլ Ռիչարդ Գալագերն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ջանքերին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը և այն բաց չթողնելու հարցում ՀՀ կողմից հստակ արտահայտված քաղաքական կամքը։ 

Անդրադարձ է կատարվել մարդասիրական բնույթի, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներին: