ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրերս արած հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը չէր կարող կռվել ԼՂ-ում, իսկ ՀՀ վրա հարձակում չի եղել։
«Ես, ինչպես, կարծում եմ, ցանկացած հայ, տարակուսած եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի մեկնաբանությունից, որովհետև ակնհայտ է, որ հարցը վերաբերվում էր ոչ թե Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ագրեսիային, այլ Հայաստանի Հանրապետության»,- ասել է նա։ Մամիջանյանը նաև մեկնաբանել է, թե ինչու ժամանակին ՀՀ-ն չի ճանաչել ԼՂ անկախությունը։ Ըստ նրա, անկախության ճանաչումը ենթադրում էր բանակցային գործընթացի ավարտ և հետևաբար ակտիվ պատերազմական գործողությունների սկսում: