Քաղաքական

«Անձնական կյանք մտնելու մասին խոսք չկա». Հովհաննիսյան

«Անձնական կյանք մտնելու մասին խոսք չկա». Հովհաննիսյան

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե որևէ մեկը պատգամավոր Հովիկ Աղազարյանի անձնական կյանք չի մտել։

«Գործի շրջանակներում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք կապ են ունեցել պետական անվտանգության հետ։ Հիմա, եթե պետանվտանգության վերաբերյալ տեղեկատվությունը որևէ մեկն իր անձնական չաթում է գրում, չեղավ, որ դա իր անձնական տեղեկատվությունն է։ Մենք ԱԺ պատգամավորներ ենք, մենք չունենք անձնական կյանք, անձնական տվյալներ և այլն»,- ասել է նա՝ հավելելով, որ հանրային գործունեություն են ծավալում, և պարտավոր են լինել հնարավորինս բարեվարք։

«Անձնական կյանք մտնելու մասին բացարձակ խոսք չկա, խոսքը վերաբերում է արտահոսքեր կազմակերպելուն և հանրության բարոյական նորմերի կոպտագույն խախտմանը»,- ասել է նա:

Ըստ Հովհաննիսյանի, որևէ օրենք չի խախտվել, այլ ամեն ինչ տեղի է ունեցել դատական թույլտվությունների շրջանակներում. «Որևէ մեկի իրավունքը չի խախտվել, որևէ ընթացակարգ չի խախտվել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական