Քաղաքական

ՏԿԵ նախարարը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արմավիրի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանին։ Նախարարը շնորհավորել է Մեխակյանին, ընդգծել, որ նա ծանոթ է մարզին, մարզի խնդիրներին և կկարողանա լավագույնս իրականացնել մարզպետի գործառույթները, լուծել իր առջև դրված խնդիրները։

Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, կառավարությանը վստահության համար։ Մեխակյանը նշել է, որ կարվի առավելագույնը մարզում սահմանված աշխատանքների բարձր նշաձողը պահելու և ինչու չէ՝ նաև այն գերազանցելու համար։