Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Բալյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Բալյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: