Քաղաքական

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոր անդամ ունի

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոր անդամ ունի։ ԱԺ-ն փակ-գաղտնի քվեարկությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաողովի անդամ է ընտրել Արմեն Մարուխյանին։

Քվեարկությանը մասնակցել է 63 պատգամավոր, որոնք բոլորը կողմ են եղել նրա թեկնածությանը։

Մյուս թեկնածուին՝ Նարինե Ազարյանին կողմ է քվեարկել 2 պատգամավոր, դեմ՝ 7-ը, իսկ 54 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։