ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ հայտարարություններին ասաց.
«Տիկին Գրիգորյան, իմ ընտանիքը չէ ՀԷԿ կառուցելու թույլտվություն ստացել, ձեր ընտանիքն է ստացել։ Կառուպցիայի, փափուկ ու հարմարավետ ապրելու մեջ, որ մարդկանց մեղադրում եք... կներեք, ես ՀԷԿ կառուցելու ոչ թույլտվություն ունեմ, ոչ էլ առհասարակ պատկերացնում եմ այդ ինչ ծախսերի մասին է։ Ձեր ընտանիքն է ՀԷԿ կառուցելու թույլտվություն ստանցել»,- ասաց Ալեքսանյանը և հավելեց. «Ասում եք՝ պետբյուջե, աշխատավարձ, պարգևավճար։ Տիկին Գրիգորյան, Ձեր հայրը պետական համակարգում չի՞ աշխատում, աշխատավարձ չի՞ ստանում։ Ի՞նչն է դրա մեջ հարցը»։
Ավելի վաղ Աննա Գրիգորյանը ելույթ էր ունեցել՝ թվարկելով այս իշխանության օրոք կոռուպցիոն քրեական գործով անցնող պաշտոնյաներին. «Ասում էին պետական բյուջեն ձեր բյուջեն է։ Հայրենակիցներ ջան, ձեր բյուջեն չէ, իրենց սեփական բյուջեն է, իրենց կյանքը լավարկելու բյուջեն է»։