Հասարակություն

«Ինչպե՞ս կարող ես քո գումարը «կեղտոտ» վերնագրի ներքո ներկայացնել». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հանրության շրջանում աշխատավարձի՝ «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումներին։

Ըստ նրա՝ առօրյա կյանքում այդպես ենք խոսում, և նույնիսկ չենք ֆիքում ինչ ենք խոսում, բայց դա արտահայտում է մեր մտածողությունն ու սոցիալ-հոգեբանությունը։

«Սա էլ է պետության և ապապետության արանքում։ Ինչպես կարող ես քո գումարը, քո պետությունը, քո երկիրիը, քո կարիքի համար քո մասհանումը նման վերնագրի ներքո ներկայացնել, նման բառապաշարով ներկայացնել։ Բայց մենք դա անում ենք»,- ասել է վարչապետը՝ հավելելով,- «Սա ևս պրոբլեմի արտահայտություն է, որ կա մեզանում, բայց նաև պրոբլեմի պատճառ է»։

Նա կարևորեց այդ խնդիրների գույքագրումն ու օրակարգի հարց դարձնելը։