Քաղաքական

«Խնդիր ունենք ապօրինի գույքի բռնագանձման օրենքը ճշգրիտ կիրառելու հետ». Արշակյան

«Մենք խնդիր ունենք ապօրինի գույքի բռնագանձման օրենքը ճշգրիտ և ամբողջ ծավալով կիրառելու հետ». հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածության քննարկման ժամանակ։

Ըստ Արշակյանի, ընդդիմադիրները դիմել են ՍԴ՝ վիճարկելով այդ օրենքի սահմանադրականությունը. «Փոխանակ ծափահարեն, ասեն՝ այո, դուք կոռուպցիայի դեմ եք պայքարում, գնում, ասում են՝ ով ապօրինի գույք է ունեցել, այդ օրենքը թող չգործի, որ հանկարծ չկարողանաք բռնագանձել»։