ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե աշխարհը մեզ ընկալել է «ազգ-նահատակի» կերպարով։
Քոչարյանը նշել է, թե ԼՂ առաջին պատերազմի ավարտից հետո 26 տարի շարունակ աշխարհը մեզ ընկալել է որպես հաղթանակած ազգ. «Սա նաև մեր ինքնագիտակցումն էր, և սրա հետ կհամաձայնվեն մեր հայրենակիցները, որ ապրում են թե Հայաստանում, թե արտերկրում։ Եւ մյուս կողմից Ադրբեջանն ուներ «ազգ-նահատակի» ընկալումը, որովհետև անընդհատ խոսում էր իր կորցրած 20 տոկոս տարածքի և հարյուր-հազարավոր փախստականների մասին»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ վերջին պատերազմի արդյունքում Ադրբեջանը ստացավ ԼՂ-ն։
Քոչարյանը նաև ասել է, թե «Հայ ժողովրդին առաջարկվում է զբաղեցնել սննդային շուկայի ամենացածր օղակը և հույս ունենալ, որ մեզ չեն ուտելու»։