Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին տաքսիները 23 մլն ՀԴՄ են գեներացրել, որի շրջանառությունը կազմել է մոտ 29 մլրդ դրամ է։
«Պատկերացնում ե՞ք, 3 ամսվա ընթացքում, ընդ որում թիվն աճողական է։ Սկզբում եղել է մոտավորապես 5 մլրդ դրամ, իսկ հետո 3 ամսվա տվյալներով 23 մլն ՀԴՄ կտրոն են գեներացրել ՀՀ-ում տաքսի վարողները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և շնորհակալութուն հայտնեց տաքսիների վարորդներին։