«Ես ձեր համարձակությունից եմ ուզում»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով ընդդիմադիրների՝ կոռուպցիայի մասին ելույթներին։
Նա նշել է, թե «Հայաստան» խմբակցությունն «ամենակոռումպացված թեմաների շուրջ մեղադրանքներ ունեցող խմբակցությունն եք»։
Հիշեցնելով, որ Քոչարյանների ընտանիքի ունեցվածքի մասին նշվել է 4 մլրդ դոլար թիվը, դիմել է Լևոն Քոչարյանին, հարնելով. «Թվի մե՞ջ է խնդիրը։ 4 չէ, 3.8 է, 5 է, 1 է։ Ինչքա՞ն է, Լևոն ջան, կասե՞ս։ Ինչքա՞ն է։ Ինչքա՞ն փող ունեք, կասե՞ք։ Պարոն Քոչարյան, կասե՞ք ինչքան գումարի է տիրապետում Քոչարյանների ընտանիքը։ Արցախից էիք բերե՞լ այդ գումարները»։ Ըստ Սիմոնյանի՝ իրականությունն այն է, որ ՀՀ նրանք «խոպան էին եկել»։
Ալեն Սիմոնյանը հիշեցրել է «Առագաստ» սրճարանում Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք նրա թիկնապահների կողմից սպանված Պողոս Պողոսյանի դեպքը, ապա՝ 2008թ. Մարտի 1-ի սպանությունները, և նշել. «Երբ խոսք է գնում մարդ սպանելուց, կոռուպցիայից, ես կարծում եմ՝ ճիշտը դահլիճից դուրս գալն է, բոյկոտելը։ Ամենաճիշտ տրամաբանությունն է»։