Քաղաքական

«Վարչապետին ասացի՝ Ձեզ խնդրում եմ, աղաչում եմ՝ խնդրանքը ետ կանչեք». Աղազարյան

ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանրամասներ է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից։ Աղազարյանը նշել է, որ վարչապետի հետ հանդիպմանը ասել է.«Ես ձեզ խնդրում եմ, ձեզ աղաչում եմ ձեր խնդրանքը ետ կանչեք, որովհետև արդարացի չի»։

Աղազարյանի պատմելով, վարչապետն ասել է, որ չի կարող նման բան անել. «Ես էլ ասացի, որ ես էլ չեմ կարող»։ 

Նա չի մեկնաբանել վարչապետի քայլը, նշելով. «Չունեմ քաղաքական ու մարդկային էն ռանգը, որ ինձ թույլ տամ վարչապետի քայլը քննադատել»։