Քաղաքական

Անձնագրայիններում գործարկվել է հիբրիդային հերթագրման համակարգ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է անձնագրային ծառայություններում հերթերի խնդրին՝ նշելով, որ վերջերս գործարկվել է հիբրիդային հերթագրման համակարգը։

Նրա խոսքով՝ այս համակարգը թույլ է տալիս թե կենդանի հերթի ձևաչափով, թե նախապես օնլայն գրանցվելու տարբերակով հերթագրվել և ներկայանալ այն անձնագրային ստորաբաժանում, որտեղ հերթագրումն իրականացվել է։

«Հիբրիդային համակարգի ներդրմամբ անձնագրային բաժանմունքների ծանրաբեռնվածությունը բավականին նվազել է»,- ասաց նախարարը նաև ընդգծելով, որ միայն հերթագրման համակարգով խնդիրն ամբողջությամբ լուծված համարել չեն կարող ։

Արփինե Սարգսյանը նաև նշեց, որ նաև խնդիր ունեն նվազեցնելու անձնագրայիններ այցելելու նպատակը՝ մի շարժ ծառայություններ թվայնացնելու ճանապարհով։