2019թ․ երբ բարեկամ երկրներում մեզ անվանում էին արևմուտքի կամակատար և խամաճիկ, Սիրիա սակրավորների և բժիշկների խումբ գործուղեցինք՝ ի հեճուկս արևմտյան աշխարհում մեզ ուղղված ահազանգերի և պահանջների, ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր դաշնակիցն էր մեզ խնդրել։ Դրանով ցույց ենք տվել՝ ինչ է նշանակում դաշնակից լինել։ ՀԱՊԿ-ի շրջանակում միակ երկիրն էինք, որ մեր դաշնակցի խնդրանքին արձագանքել ենք։ Այսպես ենք պատկերացնում դաշնակից լինելը և սեփական պայմանագրային պարտավորությունների նկատմամբ վերաբերմունքը»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ որևէ մեկը Հայաստանին մեղադրելու ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական հիմք չունի։