Քաղաքական

«Իմ հեռախոսը բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ». Աղազարյան

ԱԺ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր հայտարարել է, որ քրեական գործով քննիչին հեռախոսը հայտնելուց հետո դրանում եղած նյութերը հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։

«Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի միջից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ։ Ո՞վ է այդ նյութերը տվել վարչապետին, ի՞նչ նպատակով է տվել, ես չգիտեմ», -  լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ ինքը չգիտի, թե որքանով է դա օրենքի շրջանակներում։

Աղազարյանի պնդմամբ՝ շուրջ 10-ը օր իր հեռախոսը եղել է քննիչի մոտ, իսկ քննիչը վստահեցրել է, որ հեռախոսն ուսումնասիրվում է Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի մասով։