Քաղաքական

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի դերում քննարկվել է Նարինե Ազարյանի թեկնածությունը

ԱԺ-ն քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ՝ թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ազարյանի թեկնածությունը:

Ազարյանը խոսել է հանձնաժողովի կարևոր դերի մասին և պատրաստակամություն հայտնել պայքարել կոռուպցիայի դեմ: Նա նշել է, որ ընտրվելու դեպքում բարձր պատասխանատվությամբ կմասնակցի կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված գործընթացներին: