2024թ. դեկտեմբերի 4-ին Իտալիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Իտալիայի Հանրապետության Դիվանագիտական արարողակարգի պետ Բրունո Անտոնիո Պասկուինոյին:
Շնորհավորելով Իտալիայում ՀՀ դեսպանի առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Բրունո Անտոնիո Պասկուինոն հաջողություն մաղթեց դեսպան Կարապետյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեության ընթացքում հայ-իտալական համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և համալրվել նոր բովանդակությամբ։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Կարապետյանը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի ընդհանուր արժեհամակարգի և պատմական սերտ կապերի վրա հիմնված հայ-իտալական բարեկամության և Հայաստանի ու Իտալիայի միջև հարաբերությունների հետագա խորացման և երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ: