Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարում կարևորել է ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհով գնալը. «Ու կոռուպցիան ծնող երևույթների դեմ պետք է կարողանանք պայքարել և բարեվարքության ավելի բարձր ստանդարտներ պետք է ունենանք բոլոր պաշտոնյաների համար։ Եւ իրավապահ համակարգն էլ ակտիվ պետք է պայքարի կոռուպցիայի դեմ»,- ասել է նա՝ հավելելով,- «Ես չեմ համարում, որ մենք բավարար արդյունավետությամբ ենք այդ պայքարն իրականացնում»։
Ըստ վարչապետի՝ կան բազմաթիվ և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ։
Նա նաև շեշտել է, որ օբյեկտիվ պատճառներն էլ գոյանում են մարդկային գործոններից։