Կառավարություն-ԱԺ հարցուպաստախանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկ ավոտբուսի վարորդների՝ երթուղի դուրս գալ հրաժարվելուն։ Վարչապետի խոսքով՝ մի բան ակնհայտ է՝ ուղեվարձի ոլորտում եղել է ստվեր։
«Ինձ համար ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը շատ գործուն և կոնկրետ միջոցներ է ձեռնարկել այդ ստվերը կրճատելու համար։ Ընդ որում չեմ համարձակվի ենթադրել, թե մեր աշխատավոր վարորդները այդ ստվերի օգտվող թիվ 1 շահառուն են եղել։ Ըստ ամենայնի, դա եղել է համակարգված մեխանիզմ, բայց չգիտեմ ինչքան պաշտոնյա, ինչքան ոչ պաշտոնյա, ինչքան քրեածին միջավայրից... և ակնհայտ է, որ ինչ-որ մարդկանց կերակրատաշտը կտրվել է»,- ասել է նա։
Վարչապետը նշել է, որ ինտուիցիայով զգում է՝ «աշխատավոր մարդկանց ձեռքով փորձ է արվում բաներ անել, բայց այդ պատմության թիվ 1 շահառուն աշխատավոր մարդիկ չեն»։
Մանրամասները՝ տեսանյութում